Le Figaro ֆրանսիական թերթը Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովային հռչակել է «տարվա կին»: Պարբերականում նրան համարել են պանկ-խմբի դեմք, որն ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել է Ռուսաստանում խոսքի ազատության սահմանափակումների վրա:
Պարբերականի հրապարակված 2012թ. ամենահիշարժան կանանց վարկանիշային աղյուսակում Տոլոկոննիկովան առաջ է անցել երկրորդ հորիզոնականում գտնվող ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայից: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է դերասանուհի Մերիլ Սթրիփը:
Վարկանիշայն աղյուսակում տեղ են գտել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհի Վալերի Տրիերվեյլերը, Էլիզաբեթ 2-րդ թագուհին և ուկրաինական FEMEN շարժման անդամ Իրինա Շևչենկոն:






































