ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հավաքների ազատության մասին օրինագծի քննարկման ժամանակ ինքն իրեն հազիվ է զսպել, որ հարց չբարձրացնի, թե ինչու չեն արգելում մշակութային վայրերում հանրահավաքներ անցկացնելը:
«Ես չեմ կարողանում հասկանալ այն, որ մեր մշակույթի երկու մեծ օջախները` Մատենադարանը և Օպերայի հրապարակը հանրահավաքների անցկացման վայր են: Ցավալի է, որ մեր երեխաները Մատենադարանը ընկալում են որպես միտինգների վայր»,- նշեց Աճեմյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ հարցրեց. «Տիկին Աճեմյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ազատության հրապարակում: Մի անգամ գնացեք, տեսեք` էլ բատուտ, էլ թենիս, էլ շաուրմա: Ազատության հրապարակը վաստակել է այդ անունը՝ որպես ազատության խորհրդանիշ հրապարակ, իսկ հիշյալ կապիկությունները հեղինակազրկում են այդ հրապարակը: Ամեն մեկը, ով ուզում է բողոքել, պետք է գնա այնտեղ և ասի: Էդ բողոքը ձեզ համար է և ձեզ է օգնում»:
Ի պատասխան՝ հանրապետական պատգամավորն էլ ասաց, թե ինքը չի ասել, որ շաուրման լավ է:






































