Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը վիրահատվել է: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ վիրաբուժական միջամտություն է պահանջվել Թետչերի միզապարկում հայտնաբերված գոյացությունը հեռացնելու համար: Նա ուժերը վերականգնում է բրիտանական հիվանդանոցներից մեկում, որտեղ նրա հետ է դուստրը:
Sky News-ը փոխանցում է, որ վիրահատելու որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը` համապատասխան հետազոտությունից հետո: Վիրահատությունը լավ է անցել:
Սպասվում է, որ 87-ամյա Թետչերը կկարողանա հիվանդանոցից դուրս գալ մի քանի օր անց:











































