Հայ ազգային կոնգրեսից անջատված քաղաքական գործիչները, ովքեր հայտնի անհատականություններ են, հնարավո՞ր է միավորվեն՝ որպես միասնական ընդդիմություն, կամ նոր քաղաքական ուժ ձևավորեն: Այս հարցը երեկ «Հրապարակ»-ի թղթակիցն ուղղել է նախկին ՀԱԿ-ական, «Ազատ դեմոկրատների» անդամ Ալիկ Արզումանյանին, ով ողջունել է նման հեռանկարը:
«Քաղաքականության մեջ չեմ առաջնորդվել նման գաղափարներով՝ սրանից-նրանից անջատված: Քաղաքական գործիչներն առաջնորդվում են գաղափարներով, գաղափարական հենքի վրա եթե լինի միավորման քայլ, դա ողջունելի կլինի: Մենք ազատական ուժ ենք և պատրաստ ենք ու համագործակցում ենք բոլոր ազատական ուժերի հետ, իսկ ով ումից է անջատվել, չեմ կարող ասել»,- ասել է Արզումանյանը:










































