Sunday, 07 06 2026
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը

Պատասխանատվության և հրաժարականի միջև

Հայաստանի քաղաքական դաշտի անցուդարձում հաճախ է հիշատակվում, օրինակ, որ Հայաստանում ոչ թե նոր են սկսել ընտրություն կեղծել, այլ 1995-96 թվականներից, որ ներկայիս արատավոր խնդիրների, արատավոր համակարգի հիմքերը դրվել են այդ ժամանակներից, որ ներկայիս շատ ու շատ համակարգային արատներ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակների ծնունդ են, որ այդ ժամանակներում են հաստատվել քրեաօլիգարխիկ բարքերը պետական կառավարման համակարգում, և այլն, և այլն:

Այդ մոտեցումները այսօր բավական բնութագրական ձևով արտահայտվել են ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքում. «19 տարվա խնդիրները մի բերեք երեք տարվա նախագահի վրա բարդեք»: Այսինքն՝ հասկանալի է, թե որոնք են անցյալին հղումների, հիշեցումների պատճառները` արդարացնել Սերժ Սարգսյանին: Այն, որ Հայաստանի ներկայիս խնդիրները գալիս են անցյալից՝ որևէ կասկած չկա: Ընդ որում, շատ դժվար է նույնիսկ կողմնորոշվել, թե հատկապես որ անցյալից, որովհետև Հայաստանի ներկայիս գլոբալ խնդիրների արմատների մի մասը կարող է հասնել Տիգրան Մեծի ժամանակներ, մյուս մասը՝ միջնադար, 19-րդ դարավերջ, խորհրդային իրականություն կամ 1990-ականների սկիզբ, կես ու վերջ և 2000-ականներ:

Մի խոսքով, մեր ներկայիս խնդիրները բավական փարթամորեն ճյուղավորված ու խճճված են մեր ամբողջ պատմության մեջ: Բայց արդյոք այդ ամենին արվող հղումները ռացիոնա՞լ են հարցեր լուծելու տեսանկյունից: Անցյալի վերաբերյալ հարցադրումներն իհարկե էական են, բայց ամենաէականը պատասխանատվության խնդիրն է: Իսկ այդ խնդիրը կարող է պետության զարգացմանը նպաստել միայն ներկա ժամանակով բարձրացնելու դեպքում: Իսկ ներկայումս իրավիճակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, հետևաբար, 19 տարվա էլ, 19 դարի էլ խնդիրները պետք է դրվեն հենց նրա վրա կամ ցանկացածի վրա, ով պատասխանատու է ներկայիս համար: 3 տարի առաջ այդ խնդիրները Ռոբերտ Քոչարյանի վրա էին, 13 տարի առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, իսկ հիմա Սերժ Սարգսյանի վրա են:

Ու թե ինչ են արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որևէ կերպ չի ազդում Սերժ Սարգսյանի պատասխանատվության իրացման գնահատականի վրա: Եթե պատասխանատվությունը չի ձևակերպվում որպես ներկա ժամանակով դրված լիարժեք հանրային պահանջ, ապա հասարակությունը դադարում է լինել իր ապագայի տերը: Ռոբերտ Քոչարյանն էլ տասը տարի զբաղված էր նրանով, որ իրավիճակի, խնդիրների համար պատասխանատվությունը փորձում էր բարդել Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Մինչդեռ Քոչարյանի նախագահության արդյունքը ցույց տվեց, որ այդ ամենն իրականում քարոզչական հնարք էր, հասարակության ուշադրությունը շեղելու, սեփական հանցանքները կոծկելու և սեփական անպատասխանատվությունն արդարացնելու փորձ:

Հիմա էլ Սերժ Սարգսյանի թիմն է փորձում ամեն ինչ անցյալի, այդ թվում՝ և Ռոբերտ Քոչարյանի վրա բարդել, ու եթե այս անգամ էլ հասարակությունը կատարի նույն սխալն ու հարցադրումները չդնի բացառապես ներկա ժամանակով, ապա գալու է Սերժ Սարգսյանի հաջորդն ու սկսելու է պատասխանատվությունը բարդել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի վրա: Եվ այդպես շարունակ: Այդ արատավոր շարունակությունն ընդհատելու համար է, որ պետք է պատասխան պահանջել Սերժ Սարգսյանից, ու նա կա՛մ պետք է ստանձնի այդ պատասխանատվությունն իր վրա, կա՛մ պետք է հեռանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում