Նվազագույնը չորս մարդ է զոհվել և հինգն էլ տուժել են ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Բլեր շրջանի մայրուղու վրա տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին է գրում Six news տեղական հեռուստաալիքը:
Երեք տուժածներն ազգային գվարդիայի զինվորներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է «Интерфакс»-ը:
Նախնական տվյալներով՝ հարձակվողը տեղում մահացել է:
Ընդ որում՝ տեղական ոստիկանությունը տեղեկացրել է, որ հարձակվողը ավտոմեքենայի միջից է կրակել մադկանց վրա:










































