Թունիսի ֆինանսների նախարարությունը մտադիր է, պաշտոնանկ արված նախագահի անօրինական ճանապարհով ձեռք բերված կարողությունը վաճառելով, համալրել պետական գանձարանը: Կարողության մեջ են մտնում մեքենաներ, թանկարժեք զարդեր:
Նախկին նախագահն ընտանիքի հետ միասին գտնվում է Սաուդյան Արաբիայում, որի իշխանությունները հրաժարվում են նրանց արտահանձնել Թունիսին, որտեղ նա հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների աննպատակ օգտագործման մեջ:
Թունիսի ֆինանսների նախարարությունը նոր ղեկավար ունի: Նախկին նախարարը հրաժարական էր ներկայացրել անցյալ ամռանը` հայտարարելով, որ գործազրկության հետևանքով բյուջետային միջոցների օգտագործման և նախկին քաղբանտարկյալներին որպես փոխհատուցում վճարվելիք գումարները հանգեցնում են երկրի տնտեսության անկայունությանը:
Թունիսը հույս ունի, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 4 մլրդ դոլարի վարկ կտրամադրի, ինչպես նաև Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, Քաթարն ու Լիբիան կաջակցեն իրեն:
Թունիսում հեղափոխությունը սկսվեց 2 տարի առաջ` Սիդի-Բուազիդա քաղաքի բնակչի ինքնահրկիզման և նախագահ Զինա Ալ-Աբիդինա բեն Ալիի գահընկեցությամբ, ով երկիրը կառավարում էր ավելի քան 14 տարի:










































