«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական բաժինն այսուհետ կղեկավարի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը, ով այդ պաշտոնում կփոխարինի Պետրոս Ղազարյանին։
Իվետա Տոնոյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Պետրոս Ղազարյանը կշարունակի մնալ «Կենտրոն»-ում, վարել իր հեղինակային հաղորդաշարարը, նա ունի նաև նոր նախագծեր:
Կայքը նաև նշում է, որ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Արայիկ Կեսոյանին էլ կփոխարինի հեռուստաընկերության գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը:







































