«Բարսելոնա»-ի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ թիմի ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է Goal.com-ը:
Երիկամի քաղցկեղից բուժվելուց ու երիկամի փոխպատվաստման վիրահատություն տանելուց 9 ամիս անց Աբիդալը վերսկսել է մարզումները:
«Աբիդալի նոր պայմանագիրը արդեն պատրաստ է, ու նա իր ստորագրությունը կդնի դրա տակ հենց որ իր առաջին խաղը խաղա վերադարձից հետ»,- ասել է Բարտոմեուն Rac-1-ին:
Հիշեցնենք, որ 33-ամյա Աբիդալը եկել է «Բարսելոնա» 2007 թվականին «Լիոն»-ից ու թիմի կազմում անցկացրել է 180 պաշտոնական խաղ:
Նա վերջին անգամ դաշտ է դուրս եկել Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ փետրվարի 26-ին կայացած խաղում:








































