Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում գրանցված արտառոց ցրտից մահացել է մոտ 200 մարդ: Մահացածների մեծ մասը անտուններն են:
Մեծ թիվ են կազմում Ուկրաինայում մահացածները: Ուկրաինայի կառավարության տվյալներով՝ երկրում ցրտից մահացել է 83 մարդ:
Օդերևութաբանները ջերմաստիճանի բարձրացում կանխատեսում են միայն հաջորդ շաբաթվա կեսերին: