Քաշի նվազեցման համար սննդային հավելումներ թողարկող Herbalife ընկերության բաժնետոմսերը նվազել են 21%-ով երկու օրվա ընթացքում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Pershing Square Capital Management ներդրումային ֆոնդի ղեկավար Բիլ Էքմանը հայտարարել է, որ ընկերությունը ամենաարդյունավետ «բուրգն» է պատմության մեջ: Այս մասին գրում է Los Angeles Times թերթը:
Herbalife-ը հերքել է Էքմանի մեղադրանքները, ինչպես նաև մեղադրել է նրանում, որ նա փորձում է ճնշում գործադրել ներդրումների վրա և մոնիպուլյացիայի ենթարկել ընկերության բաժնետոմսերը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ Herbalife-ն արդեն դիմել է ԱՄՆ-ի Թանկարժեք փաստաթղթերի և բորսայի կոմիտե ՝ խնդրելով հետաքննություն անցկացնել գործարարի հայտարարության կապակցությամբ:
Pershing Square Capital Management ֆոնդի ղեկավարության ներքո է գտնվում գրեթե 12 մլրդ դոլարի բաժնետոմս: Էքմանը նաև ներդրումներ ունի Herbalife-ի թանկարժեք փաստաթղթերում: Bloomberg TV-ին տված հարցազրույցում ֆինանսիստը հայտարարել է, որ տարվա ընթացքում ուսումնասիրել է Herbalife-ի գործունեությունը և վստահ է, որ ընկերությունը կազմակերպված է որպես տիպիկ բուրգ: Այսպես, Էքմանի խոսքերով՝ նա ավելի շատ գումար է վճարում իր կադրերին նոր աշխատակիցների գրավելու համար, քան թե ծախսում է իր արտադրանքի իրական վաճառքի համար: Արդյունքում, գրեթե 2,6 մլն սովորական տարածողներ շատ քիչ են ստանում, այն դեպքում, երբ մի քանի մենեջերներ միլիոններ են աշխատում:









































