Լիբիայի իշխանությունները պատրաստ են հրապարակել իրենց ձեռքի տակ գտնվող` 1988 թ. շոտլանդական Լոկերբի քաղաքում իրականացված ահաբեկչությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, սակայն դա կիրականացվի ամենաշուտը մեկ տարի անց, երբ երկրում հաստատվի անվտանգություն և կայունություն: Ողբերգության 24-րդ տարելիցի կապակցությամբ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Լիբիայի դեսպան Մահմուդ Նակուան:
Պայթյունը, որին զոհ էր գնացել 270 մարդ, տեղի էր ունեցել 1988 թ. դեկտեմբերի 21-ին ամերիկյան PanAm ավիաընկերության իրականացրած Լոնդոն-Նյու Յորք չվերթի ժամանակ:
2001 թ. շոտլանդական դատարանը մահապատժի դատապարտեց ահաբեկչությունն իրականացնողին՝ լիբիացի Աբդելբասեթ Ալ-Մեգրահին: 2009 թ. օգոստոսին Շոտլանդիայի արդարադատության նախարարը որոշում կայացրեց 57-ամյա Ալ-Մեգրահին ազատ արձակելու և հայրենիք ուղարկելու մասին, քանի որ նա տառապում էր քաղցկեղով: Չնայած կանխատեսվում էր, որ ահաբեկիչն ազատ արձակվելուց հետո կապրեր ընդամենը 3 ամիս, սակայն Ալ-Մեգրահին մահացել է այս տարվա մայիսի 20-ին՝ Տրիպոլիում:
Ալ-Մեգրահին դեռևս միակ մեղավորն է, սակայն Լիբիայի իշխանությունների կողմից նոր փաստաթղթերի հրապարակումը թույլ կտա բոլոր մեղավորներին հայտնաբերել:









































