Վերջերս հայտնի է դարձել մեր ժամանակների ամենահայտնի և էքստրավագանտ դիզայներներից մեկի՝ Ջոն Գալիանոյի նորաձևության աշխարհ վերադառնալու մասին, գրում է Spletnik.ru-ն:
Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ներկա պահին դիզայները բանակցություններ է վարում Maison Martin Margiela բրենդի հետ, որի համար ծրագրավորում է ստեղծել haute couture գիծը:
Աղբյուրի հավաստմամբ, այդ նպատակով նա նույնիսկ մի քանի աշխատակից է վարձել:

Գալիանոյի ներկայացուցիչը հայտարարել է, որ նրա վստահորդը տարբեր մակնիշների հետ բազմաթիվ բանակցություններ է վարում, սակայն վերը նշվածը այդ ցուցակում առկա չէ:
Հիշեցնենք, որ Գալիանոն 2011-ին աշխատանքից հեռացվել էր Christian Dior Տան ղեկավարության կողմից, որի պատճառը հարբած վիճակում նրա հակահրեական արտահայտություններն էին: Այդ ժամանակ նրա շատ համախոհներ և երկրպագուներ երես թեքեցին նրանից, սակայն նա չկորցրեց նորաձևության աշխարհ վերադառնալու հույսը:
Վերջերս տված հարցազրույցում նա հայտարարել է, որ բավականին արագ բիզնես է վերադառնում:










































