Անգլիական «Լիվերպուլ»-ը մտադիր է ձեռք բերել իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկին, հաղորդում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի` իտալական ակումբը կարող է բաց թողնել իր կիսապաշտպանին, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է փոփոխություններ մտցնել թիմի կազմում:
Հավելենք, որ Համշիկի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ևս երկու ակումբ:








































