Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Economist պարբերականը հոդված է հրապարակել Թուրքիայի, Իրաքի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վերաբերյալ՝ պնդելով, որ Հյուսիսային Իրաքում վտանգավոր խաղ է ընթանում.
«ԱՄՆ-ը ճնշումներ է բանեցնում Թուրքիայի վրա՝ պահանջելով դադարեցնել աջակցել քրդական ինքնավարությանը: Քրդական ինքնավարության կառավարությունը շահագրգռված է Թուրքիային «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղով նավթի ու գազի անկախ մատակարարումներով: Իրավիճակը պայմանավորված է նրանով, որ թուրքական կողմին նավթի ու գազի մատակարարումներից ստացված շահույթի 4/5-ը Էրբիլից վերցնում է Բաղդադը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը հուսով է, որ Բաղդադի հետ դիմակայությունում Էրբիլին աջակցելու հաշվին իրեն կհաջողվի լուծել ոչ միայն էներգետիկ հարցեր, այլև երկրում առկա ահաբեկչության խնդիրը: Քրդական ինքնավարության ղեկավար Մաուդ Բարզանին կարող է պայմանավորվել PKK-ի առաջնորդների հետ, եթե ամբողջական վերահսկողություն ստանա նավթագազային պաշարների նկատմամբ:
Ներկա դրությամբ Էրբիլը դեռ Թուրքիային օրական մատակարարում է 1.6 միլիոն բարել նավթ: Սակայն «Բաղդադի ճիրաններից» ձերբազատվելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասցվել օրական մինչև 2 միլիոն բարելի: Այդպիսով, նավթի և Անկարայի միջամտության պատճառով Էրբիլն ու Բաղդադը հայտնվել են պատերազմի շեմին: Բավական է մեկ ինքնասպան-ահաբեկիչ, որպեսզի սկսվի պատերազմը: Իսկ ԱՄՆ-ում համոզված են, որ Իրաքի մասնատումից միայն կշահի և կամրապնդվի Իրանը»:









































