«Բարսելոնա»-ն նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլային հրավիրել է ակումբի պատվիրակության հետ ներկա գտնվելու տարվա լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների` ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը:
Հարկ է նշել, որ Գվարդիոլան հավակնում է տարվա լավագույն մարզչի կոչմանը, իսկ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Անդրես Ինյեստան և Լիոնել Մեսսին` լավագույն խաղացողների:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը կկայանա 2013 թվականի հունվարի 7-ին` Ցյուրիխում:








































