Իրանը ստեղծել է «երկիր-երկիր» դասի նոր թևավոր հրթիռ, որն ունակ է հաղթահարել 700 կմ տարածություն: Այս մասին հայտնում է իրանական Fars տեղեկատվական գործակալությունը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներել Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Ya Ali կոչվող նոր հրթիռը հնարավոր է արձակել ոչ միայն ցամաքային սարքավորումներից, այլև ինքնաթիռներից, ուղղաթիռներից, ռազմածովային նավերից և անօդաչու թռչող սարքերից:







































