Ճապոնիայի խորհրդանիշը դարձած սակուրան մայրաքաղաք Տոկիոյում այս տարի ծաղկել է վեց օր ուշ, քան նախորդ տարի: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Ամբողջությամբ ծառերը կփթթեն մեկ շաբաթ անց:
Ինչպես հաղորդել են Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունից, ուշ ծաղկումը չի անցել միջին վիճակագրական թույլատրելի ժամանակային սահմանները: Այս տարի առաջինը սակուրան ծաղկել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայիում` տարածվելով նաև Հոնսյու կղզու մյուս շրջաններում: Շուտով սակուրան կծաղկի նաև երկրի հյուսիս-արևելյան շրջաններում, որոնք առավել շատ են տուժել մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից: