Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մի տղամարդու, որը երկրի հարավ-արևելքի պլանտացիայից տրյուֆել սունկ է գողացել: Իրավապահները նրան բերման են ենթարկել նրա հանցակցին՝ շանը բռնելու արդյունքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել Էպելյուշ բնակավայրում: Չարագործին նկատել է պլանտացիայի անվտանգության ծառայությունը, սակայն նրան հաջողվել է թաքնվել: Հանցանքի վայրում մնացել է նրա շունը:
Շան մաշկի տակ տեղադրված միկրոչիպի միջոցով իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել տիրոջ ինքնությունն ու ձերբակալել նրան: Գողը խոստովանել է հանցանքը: Նա դատարանի առջև կկանգնի հունվարի սկզբին:
Սև տրյուֆելները հայտնի դելիկատես են: Սնկի այդ տեսակի մեկ կիլոգրամն արժե մի քանի հարյուրից մինչև 1000 եվրո:








































