Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Ձկնաբուծության պատճառով Արարատյան դաշտավայրի որոշ քաղաքների տակ 18 մետրանոց անդունդ է առաջացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, Զիմբաբվեից ընկուզենու և դեղձենու տնկիներ ներկրելու և Հայաստանում աճեցնելու ձախողված փորձն ու դրա վրա հարյուր հազարավոր դոլարների փոշիացումը Ձեզ ի՞նչ է հուշում:

– Անարդյունավետ ծախս է, իսկ ավելի ճիշտ բնորոշումը կտան համապատասխան մարմինները: Ես չեմ ուզում առաջ ընկնել, թեև շատ պարզ կռահում ես, թե ինչու է գյուղատնտեսության բյուջեի կեսը տնօրինում Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ մյուս կեսը, որտեղ գումարներն են, վարկերն են, դրամաշնորհներն են և իրականացվող տարբեր ծրագրեր են, դուրս են կոնկրետ գյուղնախարարի վերահսկողությունից, եղել են նախկին վարչապետի ուղղակի տրամադրության տակ: Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն` գումարները պարզապես մսխվել են: Այդպես է հավանաբար որոշել նախկին վարչապետը, որպեսզի Զիմբաբվեից խորհրդատու բերի ու մի քանի հարյուր հազար մուծի, որպեսզի 10 հազար տնկի բերեն, ու բոլորը փչանան: Ես կարծում եմ, որ վատնվել են գումարները:

– Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի բացատրությունները Ձեզ չհամոզեցի՞ն, որ այդ գումարները չեն վատնվել:

– Երբ գումարները փոշիացվում են մի երկրում, որտեղ գյուղացին ուղղակի աջակցության խնդիր ունի, ոչ մի բացատրություն չի կարող համոզիչ լինել: Գումարը պետք է ծառայի իր նպատակին, բայց երբ չի ծառայում, պատկան մարմինները պետք բացատրեն, թե ինչն է պատճառը: Մենք հիմա գյուղատնտեսական ոլորտի չորս-հինգ ծրագիր ենք քննարկում, և դրանց մեջ խորհրդատվական ծախսերը զգալի գումար են կազմում: Դրանց 90 տոկոսը գրեթե նույնն է, այսինքն` մենք կարող ենք մի ծրագրի խորհրդատվության համար նոր ծախս չանել նույն խորհրդատվությունը վերցնելու համար: Բայց մենք այս կամ այն ծրագրով նույն խորհուրդների համար անընդհատ ծախս ենք անում:

– Խորհրդատվությունների վրա մեծ գումարներ ծախսելը միջոցների փոշիացո՞ւմ է նշանակում: Միգուցե միջազգային ֆինանսավորող կառույցներն են պարտադրում, որ խորհրդատվություն լինի, և այդ խորհրդատուն անպայման լինի միջազգային փորձագետ:

– Ես չգիտեմ, եթե նրանք նման բան են պահանջում, ապա թող դա գրեն վարկի տոկոսի վրա, իսկ պետությունը կորոշի: Ի վերջո, կորցրած փող է, եթե անօգուտ խորհրդի համար ես վճարում: Միգուցե մենք այդ խորհրդատվական ծախսը չանեինք և 0,75 տոկոսի փոխարեն 1,25 տոկոսով վարկ վերցնեինք: Իսկ խորհրդատվական ծախս գումարած 0,75 տոկոս` լինում է 1,75 տոկոս: Միգուցե ավելի էժան վարկ վերցնենք, որովհետև մեզ չեն պարտադրում պահանջարկ չունեցող խորհրդի վրա ծախս անել:

– Տարիներ շարունակ գյուղատնտեսական ոլորտի վրա ահռելի պետական, վարկային ու դրամաշնորհային գումարներ են ծախսվում: Արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությունը ինչ-որ արդյունք գրանցե՞լ է:

– Բացարձակապես: Գյուղացին գնալով՝ աղքատանում է: Քանի՞ գյուղացի է այսօր սկսել ավելի լավ ապրել, գյուղատնտեսությունում որքա՞ն համախառն արդյունք է ավելացել: Մեզ մոտ դա չի երևում: Վերևից նայեք` որքա՞ն հող է մշակված, որքան էլ ուզում են ասել, թե վարելահողերը շատացան, ավելի շատ ենք մշակում: Երևանից դուրս եկեք Հայաստանի ցանկացած ուղղությամբ, անզեն աչքով միանգամից կարող եք գնահատել, թե հողերի քանի տոկոսն է վարված:

– Ձեր կարծիքով` Հայաստանում հողերի քանի՞ տոկոսն է մշակված:

– Նախալեռնային-լեռնային շրջաններում՝ առավելագույնը 10-15 տոկոսը: Մարդիկ արդեն աղքատացել են, մշակելու ցանկություն կամ հնարավորություն չունեն: Դա օգուտով չի ստացվում: Հացահատիկ ես ցանում, եկավ բերքը հավաքելու ժամանակը, գինը միանգամից ընկնում է: Գիտեն, որ սեպտեմբերին մարդիկ բերք են ստացել, պետք է անպայման վաճառեն, որ երեխանների համար կոշիկ առնեն, վարկերը փակեն: Մեկ էլ տեսնում ես 10-15 տոկոսով գներն ընկան: Ուրեմն դա ուղղորդվում է, գյուղացուն պարզապես շնչելու հնարավորություն չի տրվում:

– Ովքե՞ր են ուղղորդում, որ գյուղատնտեսական ապրանքների գներն ընկնեն, և դա համակարգվա՞ծ է արվում:

– Գինը քցողները, և դա տեղի է ունենում համակարգված կերպով: Եթե ամեն տարի սեպտեմբերի վերջին ալյուրի և հացահատիկի գինը ներքին շուկայում ընկնում է, դա չի կարող պատահականություն լինել: Առավել ևս՝ երբ մենք մեր պահանջների ընդամենը 40-50 տոկոսն ենք արտադրում:

– Իսկ ովքե՞ր են գին գցողները:

– Հավանաբար խոշոր ներմուծողները: Գյուղատնտեսության նախարարությունը պարտավոր է կարգավորել այդ հարցը:

– Իշխանությունները հովանավորո՞ւմ են խոշոր ներկրողներին:

– Ես չգիտեմ, թե ով ում է հովանավորում, ես գիտեմ, որ այդ ոլորտը չի կարգավորվում: Իսկ գյուղատնտեսության ոլորտների մոտ կեսը նախարարությանը չի էլ ենթարկվում, գյուղատնտեսական և բյուջետային քննարկումների ժամանակ ես մի քանի անգամ հարց բարձրացրեցի: Այդ ոլորտին բյուջեից տրվող 15 մլրդ դրամ ծախսերից մոտ 8 մլրդ-ն է նախարարությունը տնօրինում: Նման կերպ հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել: Նախկին վարչապետն էր այդ ամենը տնօրինում, արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք:

– Իսկ այդ նույն հարցը Դուք բարձրացրե՞լ եք գործող վարչապետի մոտ:

– Բյուջեի քննարկման ժամանակ կբարձրացնեմ, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բարձրացրել եմ Արարատյան դաշտավայրում ոռոգման խնդիրների հետ կապված հարցը: Ես հարց բարձրացրեցի, որ վաղը մենք ոչ միայն ոռոգման, այլ խմելու ջուր չենք ունենա ձկնարդյունաբերության համար Արարատյան ավազանի խմելու ջրի անխնա օգտագործման պատճառով: Այսօր Ապարանում արդեն խմելու ջուր չկա, աղբյուրները ցամաքում են: Վերջին 8-10 տարվա ընթացքում արտեզյան ավազանից կես Սևան ջուր ենք հանել, 15-17 մլրդ խորանարդ մետր ջուր ենք հանել: Տակը դատարկ է մնացել: Ոչ միայն տարածքը դրենաժ է դարձել, սելավներ չեն առաջանում, ջրամբարները չեն լցվում, այս տարի աղբյուրները համատարած ցամաքեցին, այլև այդ դատարկ տարածքը փլվելու վտանգի առաջ է կանգնած: Արարատյան դաշտավայրի որոշ քաղաքների տակ արդեն 18 մետրանոց անդունդ է առաջացել, ի վերջո` այդ տարածքն ինչ-որ բանով պետք է լցվի, կարող է այդ բնակիչներով լցվի:

– Հայտնի է, որ Արարատյան դաշտավայրի խոշոր ձկնաբուծական տնտեսություններից մեկը պատկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

– Ես չգիտեմ, թե ձեզ ինչ է հայտնի, ես փաստն եմ ասում: Այդ մի քանի ձուկը չարժի այն վճարը, որ ժողովուրդը վճարում է այսօր և կվճարի վաղը: Այսօր մենք արդեն ոռոգման խնդիր ունենք, Արարատյան դաշտավայրում ներքին հրաման կա, և այս տարի արգելել են հացահատիկ ցանել, որովհետև չէին կարող ոռոգել: Իսկ թե ինքան ծառ կչորանա, դա կերևա մի փոքր անց:

– Փաստորեն, ձկնաբուծության խթանումը սպառնում է հողերի մշակմանը:

– Արարատյան դաշտավայրում չկարգավորված ձկնաբուծությունը գյուղատնտեսությանը բերելու է աղետալի վիճակի: Այսօր արդեն ոռոգման ջուր չունենք: Նախկինում եթե մեկ միավոր հողի համար մեկ լիտր ջուր էր պետք, այսօր 1,30 լիտր ջուր է պետք: Հողը արդեն չի հագենում, դարձել է դրենաժ և ջուրը քաշում է իր մեջ: Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի ջրային պաշարների տարեկան վերականգնման հնարավորությունը 1 մլրդ խորանարդ մետր էր, մենք պետք է դրանից պակաս վերցնեինք, բայց վերցրել ենք 1,7-1,8 մլրդ խմ: Այդ ավազանը պարզապես դատարկել ենք, և կարող են լինել անդառնալի պրոցեսներ, որը հնարավոր չլինի վերականգնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում