Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ճանաչվել է Ռումինիայի 2012թ. լավագույն մարզիչ: Gazeta Sporturilor-ի անցկացրած հարցման արդյունքում Լուչեսկուն շրջանցել է «Ստյաուա»-ի գլխավոր մարզիչ Լուրենցե Ռեգեկամպֆին: Երրորդ տեղը զբաղեցրեց Մոսկվայի «Դինամո»-ն գլխավորող Դան Պետրեսկուն:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Շախտյոր»-ը ճանաչվեց Ուկրաինայի չեմպիոն, նվաճեց գավաթն ու սուպերգավաթը:
2012թ. «Շախտյոր»-ն անցկացրել է 38 հանդիպում Ուկրաինայի առաջնությունում, որոնցից միայն երկուսում է միավորներ կորցրել՝ պարտվելով և խաղն ավարտելով ոչ-ոքի:











































