Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից, գրում է The Guardian-ը:
Նա նաև նշել է, որ Եվրամիությունից դուրս գալուց հետո ինքը կապահովի երկրին «ավելի սերտ միություն» Եվրոպայի հետ:
Նա հայտարարել է, որ 2015թ. խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում ինքն ամեն ինչ կանի ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության հանրաքվեի անցկացման համար և Միացյալ Թագավորության քաղաքացիներին խորհուրդ կտա քվեարկել ԵՄ-ից երկրի առանձնացման օգտին:
Քեմերոնը վստահ է, որ չնայած երկրի ներքին սկանդալներին, միայն պահպանողական կառավարությունն է ի վիճակի «կառուցել ուժեղ Բրիտանիա, որով կարելի է հպարտանալ»:









































