Մայքլ Գրաբը, օգտագործելով սեփական համբերությունն ու համառությունը, քարերից ստեղծում է յուրօրինակ քանդակներ: Երբեմն ամեն ինչ շատ արագ է վերածվում ինչ-որ իմաստավոր ստեղծագործության, իսկ երբեմն դրա համար օրեր են պահանջվում: Լինում է այնպես, որ ընդհանրապես չի ստացվում նման մոնումենտներ ստեղծել՝ խանգարում է ձգողականությունը, որը թույլ չի տալիս նման աշխատանքներին կայուն մնալ:
Բայց եթե տղայի համար ամեն ինչ միաձուլվում է, ապա նրա երջանկությունը սահման չի ունենում:





















































