2012 թ. հոկտեմբերին մասնավոր ներդրումների մասով, տարվա անցած ժամանակահատվածում դիտված նվազումից հետո, դրսևորվել են աճի միտումներ: Ըստ Կենտրոնական բանկի գնահատումների՝ տարին կավարտվի մասնավոր ներդրումների 4.4% աճով:
Ըստ ԿԲ մասնագետների՝ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող` պայմանավորված պետական ծախսերի տնտեսումներով: Նոյեմբերին ֆինանսական շուկայում պահպանվել են տոկոսադրույքների կայունացման միտումները. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 9.0% (նախորդ ամսվա նկատմամբ` ընդամենը 0.15 տոկոսային կետով աճ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.96% (աճը՝ 0.15 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.91% (աճը՝ 0.15 տոկոսային կետ):








































