Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև «Հեռուստամարաթոն-2012»-ի արդյունքներին:
Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:
Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:







































