ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի փորձագետները, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, եկել են այն եզրակացության, որ Հյուսիսային Կորեան, բացի Յոնբենեի հայտնի ձեռնարկությունից, ունի ուրանի հարստացման ևս մի քանի գործարան: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով այսօր հրապարակված Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության «Սպիտակ գրքում» հրապարակված տվյալներին:
Իր հերթին, «Ռենհապ» գործակալությունը, հղում կատարելով պաշտպանության նախարարության «Սպիտակ գրքին», նշում է, որ Հյուսիսային Կորեան ունի 40 կգ-անոց պլուտոնիում, որը ստացվել է վառելիքի միջուկի քառակի վերամշակման արդյունքում:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել էր պետության միջուկային քաղաքականության «լիակատար վերանայման մասին»:








































