Բռնցքամարտի աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարություևնովի անձնական մարզիչ Կիմ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մարզիկը մրցաշարից առաջ ողնաշարի ճողվածքի վիրահատության է ենթարկվել.
«Նա ողնաշարի ճողվածք ուներ և վիրահատության էր ենթարկվել: Նա չէր կարողանում ռինգ դուրս գալ նույնիսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մենք հուսալքվել էինք»:
Նիկոլը նշեց, որ շանր վիրահատությունից հետո բարդ էր ռինգ վերադառնալը, սակայն այս հաղթանակն իր գլխավոր նպատակներից մեկն էր.
«Շատ էին օգնում հանդիսականները: Շատ ուրախ եմ, որ իմ հաղթանակով կարողացա համարժեք պատասխան տալ նրանց»,- հայտարարեց Հարությունովը:









































