Առնվազն 32 մարդ է անհետ կորել Օնտակե հրաբխի ժայթքումից հետո, որը սկսվել է շաբաթ օրը Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ հրաբխի շրջանում նախկինի պես շարունակվում են փրկարարական գործողությունները, որոնց մասնակցում են նաև ճապոնացի զինծառայողներ: Ներկա պահին փրկարարներին հաջողվել է Օնտակեի լանջերից 3 մարդու տարհանել, որոնց առողջության մասին տվյալներ դեռևս չկան:









































