Գերմանիայի Քիլ քաղաքում` «Սպարկսեն արենա» մարզապալատում, պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ուժերն է չափելու բրիտանացի Փոլ Սմիթ-կրտսերի հետ:
Այս մենամարտը կլինի 45-րդը 34-ամյա Աբրահամի կարիերայում: Նա 44 մենամարտերից հաղթել է 40-ում, կրել 4 պարտություն: Արթուրը 28 մենամարտ ավարտել է նոկաուտով:
Աբրահամ – Սմիթ մենամարտը Երևանի ժամանակով 00:30-ից կարող եք դիտել 1in.am Sport-ում` ուղիղ հեռարձակմամբ:
Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ` Live










































