Սեպտեմբերի 24-ին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Balenciaga ապրանքանիշի ցուցադրությունը, որտեղ առաջին շարքերում կարելի էր տեսնել Քիմ Քարդաշյանին, Քանյե Ուեսթին և նրանց դստերը:
Սա Քարդաշյանի և Ուեսթի մեկամյա դստեր առաջին մուտքն էր նորաձևության աշխարհ: Ողջ ցուցադրության ժամանակ փոքրիկը նստած էր մայրիկի՝ Քիմի ծնկներին:
Ընտանիքը հագնված էր նույն գունային գամմայով: Նորթը կրում էր սև, կաշվե լեգինս և կիսաշրջազգեստ, ինչպես նաև սև գույնի շապիկ՝ վրան Քանյե Ուեսթի երաժշտական շրջագայության էմբլեման:


















































