Բրիտանացի մարզական բժշկուհի Էմի Հյուզը 53 օրում վազել է 53 մարաթոն և գերազանցել ամերիկացի Դին Կարնազեսի համաշխարհային ռեկորդը, որը 50 մարաթոնը հաղթահարել էր 50 օրում։ Այս մասին գրում է The Daily Mirror-ը։
26-ամյա բրիտանուհին նման վազքաշարքի վճիռ է կայացրել այն բանից հետո, երբ նրա դստեր ընկերոջ մոտ հայտնաբերել են գլխուղեղի ուռուցք։ Հյուզի նպատակը դրամահավաքն է՝ այդ հիվանդությամբ տառապող աղքատների օգնության հիմնադրամին։
Առաջին մարաթոնը Հյուզը վազել է օգոստոսի 6-ին՝ Չեսթերում, իսկ վերջինը՝ սեպտեմբերի 27-ին՝ Մանչեսթերում։ Բոլոր վազքերն անցկացվել են անգլիական տարբեր քաղաքներում։
Ամենաարագ մարաթոնը աղջիկը վազել է Քեմբրիջում՝ 42 կմ 195 մետր դասական հեռավորությունը հաղթահարելու համար նրան անհրաժեշտ է եղել 4 ժամ 50 րոպե։ Ամենաերկարատև վազքը եղել է Թոնտոնում (ութ ժամ)։ Միջին հաշվով յուրաքանչյուր մարաթոնի վրա նա ծախսել է 5 ժամ 20 րոպե։









































