Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Կիպրոսի երկրարաժամկետ սուվերեն վարկանիշը B-ից մինչև CCC+, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ B-ից C: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը, կանխատեսումը մնում է բացասական:
Գործակալությունը նշել է, որ երկրում ֆինանսական խնդիրները սրվում են, քանի որ իշխանությունները ֆինանսավորում ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեն:
Standard & Poor’s-ի վերլուծաբանների կարծիքով՝ էապես մեծացել է Կիպրոսի տնտեսության դեֆոլտի հավանականությունը:












































