Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճիշտ է վարվում` կիրառելով ռոտացիա: Զամերը նշել է, որ այդ մեթոդն արդարացնում է իրեն, քանի որ խոսք է գնում մեծ ծանրաբեռվածության մասին, որին ենթարկվում են ֆուտբոլիստները:
«Եթե Գվարդիոլան ռոտացիա չկիրառի, ապա դա խելահեղության մոտ քայլ կլինի: Հնարավոր չէ հաղթահարել այն ծանրաբեռնվածությունը, որին ենթարկվում են ֆուտբոլիստները:
Ակնհայտ է միայն այն, որ 10 ֆուտբոլիստներով հնարավոր չէ Գերմանիայի չեմպիոն դառնալ»,- Sport-ը մեջբերում է Զամերի խոսքերը:







































