Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում առավոտյան սկսվել է Օնտակե հրաբխի ժայթքումը: Երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունը հրաբխին հարակից շրջաններում վտանգավորության աստիճանը բարձրացրել է 3-ից մինչև 5 բալ ու արգելել մոտենալ հրաբխին նվազագույնը 4 կմ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Դատելով կադրերից, որոնք հեռարձակոմ է կենտրոնական ճապոնական NHK հեռուստաալիքը, բարձրանում է մի քանի կիլոմետրանոց մոխրի սյուն:
Օնտակեին հարակից շրջանի բնակիչները հայտնել են հրաբխի խառնարանից պայթյունի ձայների մասին:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հրաբուխը գտնվում է Տոկիոյիից մոտ 200 կմ հեռավորոթյան վրա: Վերջին անգամ այն ժայթքել էր 2007թ.:











































