ԱՄՆ կառավարությունը երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն կանցկացնի զենքի վաճառքի նոր օրենքի կապակցությամբ՝ հայտարարել է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
«Մեզ ձեր օգնությունն է պետք, անհրաժեշտ է բոլոր նահանգների իրավապահ մարմինների կարծիքը այս հարցի վերաբերյալ»,- ասել է Բայդենը հինգշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ` հիշեցնելով, որ դեմոկրատները Կոնգրեսում արդեն անհաջող փորձ ունեցել են զենք գործածելու սահմանափակումների մասին օրենքը անցկացնելու ժամանակ:
Խորհրդակցությունը անցել է փակ դռների հետում:
«Ես կխնդրեի լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեռանալ, քանի որ մենք այստեղ անկեղծ զրույցի ենք պատրաստվում»,- ասել է փոխնախագահը բացման ելույթից հետո:








































