Հոնկոնգում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 մարդ: Ցուցարարները պահանջում են Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Բախումները սկսվել են կառավարական համալիրի տարածքում, որտեղ նախորդ գիշեր մի քանի տասնյակ ուսանողներ են հաջողել ներթափանցել: Իրավապահները առավոտյան նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, մի քանի ակտիվիստներ ձերբակալվել են:












































