Թուրքիան վերանայել է իր դիրքորոշումը «Իսլամական պետության» դեմ կոալիցիային մասնակցության հարցում Իրաքում պահվող թուրք պատանդների ազատ արձակումից հետո։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ներկայումս դիրքորոշումը փոխվել է»,- նշել է Էրդողանը։
Նախագահը նաև ընդգծել է, որ «անհրաժեշտ գործողություններ» կձեռնարկվեն խորհրդարանի հոկտեմբերի 2-ի նիստի ընթացքում, սակայն չի ճշտել, թե ինչ կարգի գործողություններ կլինեն դրանք։
Հունիսին Իրաքի հյուսիսում գրոհայինները գրավել էին Մոսուլի թուրքական հյուպատոսությունը, բանակցությունների արդյունքում դեսպանության 49 աշխատակիցներ ազատ էին արձակվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի իշխանությունները երկրից վտարել են ավելի քան հազար արտասահմանյան գրոհայինների աշխարհի 75 երկրներից։







































