Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը կորուստներով է մոտենում «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը:
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, «Ռեալ»-ի երկու պաշտպանները` Պեպեն ու Կոենտրաուն, չեն մասնակցել թիմի այսօրվա մարզմանը և բաց կթողնեն «Վիլյառեալ»-ի դեմ խաղը:
Ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն ու պարզ չէ , թե երբ կկարողանան խաղադաշտ վերադառնալ:
Նշենք, որ «Ռեալ»-«Վիլյառեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` «Էլ Մադրիգալ» մարզադաշտում:








































