Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի 26-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Եվրո-2016-ի նախընտրական փուլի` Գերմանիայի դեմ խաղի մասին, հաղորդում է Sport 1-ը:
– Գերմանիան ֆավորիտ է ոչ միայն մեր խմբում, այլ նաև հիմնական մրցաշարում: Հանդիպումն անց է կացվելու Լեհաստանում և մենք կարող ենք տհաճություն պատճառել գերմանացիներին:
Կարծում եմ` խաղը դիտարժան կստացվի: Հնարավոր է, որ կարողանանք ինչ-որ բան ցուցադրել և դրանով զարմացնել մրցակցի ֆուտբոլիստներին:
Կանեմ ամեն բան, որպեսզի այդ օրը հաղթանակ տանեն լեհերը,- հայտարարել է Լևանդովսկին:









































