Մեծ փորձ ունեցող զույգերը, ովքեր սեքսի բոլոր տեսակները փորձել են, փնտրում են որևէ նորություն: Նրանք գտնում են դրանք, իսկ հետո տառապում են հետևանքներից: Որոնք են ոչ ստանդարտ վայրերում սեքսի բացասական կողմերը։
Հատակին
Սա ամենահարմար ու անվնաս տարբերակն է: Եթե հատակին գորգ կա, ուրեմն ամեն ինչ հոյակապ է: Բայց եթե գորգը փափուկ չէ, ապա գործընթացի ժամանակ դուք կզգաք ոչ միայն սեփական մարմնի ծանրությունը, այլ նաև՝ զուգընկերոջ: Վերևում գտնվելու ժամանակ նա կարող է ձեզ սեղմել հատակին, որից հետո մարմնի վրա կմնան տպավորիչ, սակայն տհաճ կապտուկներ:
Սեղանի վրա
Ամենատարածվածն տեսարանն է սիրո մասին ֆիլմերում և այն էլ՝ աշխատավայրում: Անհարմարությունը կայանում է նրանում, որ սեղանը ոչ միշտ է իդեալական դատարկ լինում: Եթե այդ սեղանը գրասենյակում է, ապա դրա վրա հաստատ շատ փաստաթղթեր, գրիչներ, կոճգամներ և այլ իրեր կան: Տանը վտանգ կա պատահաբար նստել պատառաքաղների, դանակների, գդալների վրա:
Լոգարանում
Ամենավտանգավոր «ոչ ստանդարտ» սեքսի տարբերակն է: Լոգարանում սահում է, հատակին չոր է, այդ պատճառով գործողությունը տեղի է ունենում դռան և խողովակների արանքում: Չնայած՝ հնարավոր կլինի միասին ցնցուղ ընդունել:
Զուգարանում
Ակումբներում և կորպորատիվ խնջույքների ժամանակ հաճախ զուգարանն օգտագործվում է սեքսի համար: Սա տարբերակ է էքստրեմալների համար, քանի որ տանը զուգարաններում դժվար է սեքսով զբաղվել առանց որևէ բան վայր գցելու կամ էլ առանց վնասվելու:
Հասարակական վայրում
Վերելակ, աստիճաններ, այգի… Այն կարող է ավարտվել ոստիկանական բաժանմունքով կամ էլ հիվանդանոցով, որովհետև կարելի է մրսել կամ էլ որևէ վարակ ընդունել:
Բնության գրկում
Բոլոր տղաների համար անտառում սեքսը ռոմանտիկ է, իսկ աղջիկները վախենում են դրանից, ինչպես կրակից: Ամռանը վտանգ են ներկայացնում միջատները, իսկ լողափերին ավազ կա, որը տհաճություն է պատճառում: Ձմանն էլ ցուրտ է, իսկ ջրում տհաճ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար:








































