Բրիտանացի դերասան Էյսա Բաթերֆիլդը, որը հայտնի է «Ժամանակի պահապանը» ու «Էնդերի խաղը» ֆիլմերից, ըստ ամենայնի, Թիմ Բերթոնի «Տարօրինակ երեխաների տունը» նոր ֆիլմում կկատարի գլխավոր դերը: Այս մասին հայտնում է The Wrap պորտալը:
Պրեմիերայի օրը նշանակված է 2015թ. հուլիսի 31-ին: Ֆիլմի հիմքում Ռենսոմ Ռիգզի «Միսս Պերեգրինի տունը անսովոր երեխաների համար» վեպն է:
Ինչպես հայտնում է The Wrap-ը, Chernin Entertainment ընկերությունն ու Fox ստուդիան Բաթերֆիլդի առնչությամբ պաշտոնական հայտարարություն դեռ չեն արել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագծին կմասնակցի Եվա Գրինը:









































