Ֆրանսիայում սուգ է հայտարարվել Ալժիրում իսլամիստների կողմից ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրվե Գուրդելի սպանության կապակցությամբ: 3 օր բոլոր պետական հաստատությունների պետական դրոշներն իջեցված կլինեն, հայտնում է ITAR-TASS-ը:
Ալժիր որպես զբոսաշրջիկ մեկնած 55-ամյա Գուրդելի մահվան կապակցությամբ սգին միացել են նաև մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները: Այսպես, Մուսուլմանների ֆրանսիական խորհրդի նախաձեռնությամբ Փարիզի մզկիթում ուրբաթօրյա աղոթքը նվիրված կլինի իսլամիստների «բարբարոսական արարքը» դատապարտելուն:
«Ոչ ոք իրավունք չունի հանցագործություններ կատարել իսլամի անվան տակ թաքնվելով»,- ասվում է Ֆրանսիայում մուսուլմանական միության նշանավոր գործիչների հրապարակած ուղերձում:











































