Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստրախանում սեպտեմբերի 29-ին անցկացելիք Կասպիական համաժողովի շրջանակում առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ Ռուհանիի հետ հանդիպմանը կքննարկվի առևտրա-տնտեսական համագործակցության ամրապնդումը, համագործակցությունը խաղաղ ատոմի բնագավառում և մի շարք այլ թեմաներ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագիրը, իրավիճակն Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և այլն:
Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը մասնավորապես կարող են համաձայնեցվել թուրքմեն առաջնորդի Ռուսաստան այցի ժամկետները:
Ալիևի հետ բանակցությունների ընթացքում կշոշափվեն երկկողմ և միջազգային բնույթի մի շարք հարցեր:











































