Մադրիդի «Ռեալ»-ի բազմաթիվ երկրպագուներ ամեն առավոտ հավաքվում են ակումբի մարզաբազայի մոտ՝ մարզումն ավարտած ֆուտբոլիստների հետ լուսանկարվելու, ինքնագրեր ստանալու համար:
Գարեթ Բեյլն իր Audi-ով պատահաբար տրորել է երկրպագուներից մեկի ոտքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երկրպագուները սպառնացել էին Բեյլին, ինչպես նաև տարբեր առարկաներով հարվածներ հասցրել նրա ավտոմեքենային:







































