Բուդապեշտում հայտնաբերվել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի №11 սոնատի ձեռագիր պարտիտուրան, որը կորած էր համարվում ավելի քան 200 տարի առաջ:
Փաստաթղթի 4 էջերը Սեչինի անվան ազգային գրադարանի գրադարանավարը պատահաբար հայտնաբերել է պահոցներից մեկում: Ձեռագրի 5-րդ էջը պահպանվում է Զալցբուրգում՝ Մոցարտի թանգարանում:
Սոնատ №11 լյա մաժորը, որի 3-րդ մասը հայտնի է որպես «Թուրքական մարշ», համարվում է Մոցարտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:
Փորձագետներն արդեն հաստատել են, որ փաստաթուղթն իրականում պատկանում է կոմպոզիտորի գրչին, հայտնում է ITAR-TASS-ը:












































