«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ թիմը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին:
«Թիմի ղեկավարության հետ քննարկում ենք մի շարք ֆուտբոլիստների նոր պայմանագիր առաջարկելու հարցը: Ռահիմի շուրջ ստեղծված իրավիճակը չի անհանգստացնում մեզ:
Վստահ եմ, որ ընդհանուր հայտարարի կգանք ու կկարգավորենք նրա նոր պայմանագրի հարցը: Նա այստեղ երջանիկ է, իսկ դա առանցքային գործողն է: Վստահ եմ, որ Ստերլինգը նոր պայմանագիր կկնքի մեզ հետ»,- հայտարարել է Ռոջերսը:







































