Սև ծովի ջրային տարածքի հյուսիսարևմտյան մասում անցկացվող ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համատեղ «Սի Բրիզ» զորավարժություններին մասնակցող ֆրանսիական, իսպանական և կանադական նավերը վերադարձել են Միջերկրական ծովի ջրային տարածք: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբին:
«ՆԱՏՕ-ի նավերը լքում են Սև ծովը: Նախօրեին Միջերկրական ծով են վերադարձել կանադական «Տորոնտո» ֆրեգատը և իսպանական «Ալմիրանտե Խուան Դե Բորբոն» ֆրեգատը: 2 օր առաջ դեպի հարավ է ուղևորվել ֆրանսիական «Կոմմենդանտ Բիրո» կորվետը»,- ասել է գործակալության զրուցակիցը:











































