ԱՄՆ բնակչուհին, որը քրիստոնեություն է դավանում, որոշել է վերաշարադրել Հարրի Փոթերի մասին գրքերի շարքը, որպեսզի այն ավելի հարմար լինի ընտանեկան ընթերցման համար և այլ արժեքներ դավանի «այդ բոլոր վհուկների փոխարեն»,- գրում է UPI պարբերականը:
Իր մտադրության մասին կինը, որը ներկայացել է որպես Գրեյս Էնն, հայտնել է FanFiction.net կայքում, որտեղ կրում է proudhousewife նիկը («հպարտ տանտիրուհի»):
Նրա խոսքով՝ վեպը վերաշարադրելու միտքը ծագել է այն ժամանակ, երբ իր երեխան խնդրել է իր համար կարդալ գիրքը:
Ամերիկուհին արդեն 8 գլուխ է հրապարակել «Հարրի Փոթերի» նոր տարբերակից:









































