Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արդեն հայտնել է իր որոշման մասին Իսպանիայի հավաքականի դարպասապահին: Թիմերի հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրի «Էլչե»-ի դեմ խաղում «Ռեալ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Կեյլոր Նավասը: Անչելոտին, սակայն, հայտարարել է, որ երկրպագուների սուլոցները ոչ մի կերպ չեն ազդում իր որոշումների վրա:







































