YouTube-ի Simple Pickup ալիքի օգտատերերը սոցիալական փորձ են կատարել՝ գեր կնոջ ու տղամարդու մասնակցությամբ, ովքեր ժամադրվել են Tinder հավելվածի միջոցով: Այն նախատեսված է ըստ նշված պարամետրերի հարակից մոտակա թեկնածուների շարքում ընտրություն կատարելու համար:
Գեր կնոջ հետ ժամադրվածները անմիջապես իրենց զարմանքն են հայտնել նրա չափսերի վերաբերյալ: Նրանցից մեկը նույնիսկ կասկածել է, թե կինը հղի է, իսկ մի երիտասարդ ասել է, որ չի գնահատում ստողներին: Տղամարդիկ կտրուկ են արտահայտվել:
Աղջիկները իրենց պատկերացումներին չհամապաասխանող տղային ավելի դրական նոտայով են ընդունել, քան տղաները՝ գեր կնոջը: Աղջիկները ողջունել են նրան ձեռքսեղմամբ կամ գրկախառնությամբ, հարցրել նկարի և իրական տեսքի խիստ տարբերության պատճառը, ինչը պատճառաբանվել է լուսանկարների հին լինելով: Դրանից հետո կողմերի միջև ոչ ռոմանտիկ, սակայն կարճատև ընկերական զրույց է հաջորդել:











































